
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հետազոտությունները դեռևս կատարում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ-շատ թույլ է։ Այս ֆիզիկական, հոգեբանական սթրեսներն անգամ մեծ մարդու բան չեն, էլ ուր մնաց 18 տարեկանի։ Միայն երեկ 5 անգամ այցելել եմ, ճիշտ է՝ Դավիթի հետ չեմ խոսել, բայց դռներից այն կողմ տեսել եմ նրա վիճակը»,- նշել է նա։