Աշխարհում սա միակ հաղթանակն է, որ բոլորինն է, պարտվողներ չկան, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է տեր Եսային` Քրիստոսի հարության մասին:
«Քրիստոսի հրաշափառ հարությունը մեզ համար հաղթանակի և մեր անխափան ընթացքի խորհուրդն է, քանզի Քրիստոսն իր խաչելությամբ և հարությամբ հաստատեց, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքին է»,-նշել է նա։
Նրա խոսքով` անկախ նրանից, թե Հայ Առաքելական եկեղեցին ու հայ ժողովուրդն այսօր ինչ օրեր են ապրում և ինչ փորձությունների ու դժվարությունների միջով անցնում, շատ կարևոր է, որ բոլորին առաջնորդեն ավետարանական պատվիրանները, որոնք չեն փոփոխվում։