
«Շատ կարևոր է, որ մեզ առաջնորդեն Ավետարանական պատվիրանները, Աստվածային սերն ու օրհնությունը՝ անկախ նրանից ինչ իրավիճակում ենք, Քրիստոսի պատգամները չեն փոփոխվում»,- Մայր տաճարի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հավելելով, որ Քրիստոսի հարության ավետիսը մեզ համար մխիթարություն է՝ հավատաքի մեջ զորանալու ու կյանքն է՛լ ավելի արժևորելու։