Ինչպիսի՞ն էին հայտնիների զատկական սեղանները․ ավանդույթ, ջերմություն և գեղեցիկ դեկորներ (Photo)



Starnews.amը գրում է.

Զատիկը քրիստոնեական ամենասիրված և խորհրդանշական տոներից մեկն է, որը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ՝ Հիսուս Քրիստոսի Հարությունը։ Տոնի կարևոր խորհուրդներից են հավատը, վերածնունդը, ընտանիքի միասնությունն ու սերը։

Հայկական Զատիկը առանձնանում է իր գեղեցիկ ավանդույթներով․ տոնական սեղանին անպայման լինում են կարմիր ներկված ձվեր՝ որպես կյանքի և վերածննդի խորհրդանիշ, ինչպես նաև տարբեր ուտեստներ, որոնք յուրաքանչյուր ընտանիք պատրաստում է սիրով ու հոգատարությամբ։

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը, այս տարի առանձնացել է դեկորներով հարուստ և գեղեցիկ ձևավորված Զատկական սեղանով։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նախընտրել է հայկական ավանդական սեղան։ Նա կիսվել է իր պատրաստած ուտեստներով և գրել․
«Առաջին անգամ պատրաստել էի ձուկ և չամիչով, չրերով, լավաշով փլավ»։

Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը՝ դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը, միասին են պատրաստել իրենց Զատկական սեղանը՝ ստեղծելով ընտանեկան ջերմ ու հաճելի մթնոլորտ։

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանի սեղանը աչքի է ընկել իր դեկորներով և էսթետիկ լուծումներով՝ ստեղծելով նուրբ և ոճային տոնական միջավայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment