
ԱՄՆ ինքնաթիռներին թույլ տալով օգտագործել բրիտանական բազաները՝ Իրանին հարվածելու համար, Լոնդոնը դարձել է հակամարտության անմիջական մասնակից, РИА Новости-ին ասել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը։ «Այստեղ սիրում են պնդել, թե Մեծ Բրիտանիան մի կողմ է քաշվել, իր դաշնակիցներին տրամադրում է նվազագույն, «պաշտպանական» աջակցություն, հանդես է գալիս դիվանագիտական կարգավորման դիրքերից, և այլն։ Ո՞ւմ են նրանք փորձում խաբել»,- հավելել է պաշտոնյան։