
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զառամյալ Ալեն Աղդամիչը մոռանում է՝ իրենց կողմից հանձնված, դժգույն Շուշիի ռազմական փոխօգնության հռչակագրի մասին, որն ընդունվեց էրդողանի և Իլհամի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին: Ավելին՝ նա չի հիշում անգամ, որ հունիսի 17-ին այդ փաստաթուղթը խստագույնս դատապարտվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից և որակվել որպես «սադրանք»։ ՔՊ-ական խունտան էլ, մոռացել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին, որտեղ ՀՀ հիմնական հակառակորդների ցանկում նշվում էր Ադրբեջանը և Թուրքիան (մինչև 2025 թիվը ներառյալ)։ Հիմա հարց. ի՞նչ է փոխվել: Ըստ էության բացի «TRIPP»-ի ամպագոռգոռ փաստաթղթից ոչինչ։
Ալեն Սիմոնյան, ասում ես բառացի, որ «Ադրբեջանի անվտանգության երաշխավորը՝ ամենամեծ, Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է»։
Հիմա եկեք #ԻրականՀայաստանի գետնի վրա մոդելավորենք սրտակեր Դոն Ժուանի ասածը։ Եթե Իրանը պատերազմի Իսրայելի և Թուրքիայի սատելիտ Ադրբեջանի հետ մենք երաշխավորելո՞ւ ենք Ադրբեջանի անվտանգությունը, իսկ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա Ադրբեջանը կերաշխավորի մեր անվտանգությունը, իսկ երբ հենց ինքը՝ Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա գուցե Բաքուն ապահովի Երևանի անվտանգությունը։ Այս սցենարը նույնկերպ կարող եք խաղարկել ՌԴ-ի հետ, և այդ դեպքում փորձեք պատկերացնել ով ում կերաշխավորի։ Աբսուրդի թատրոնի խամաճիկն անգամ գիտի իր խաղի սահմանը, բայց դուք կտրվել եք։
Հ.Գ. Հասկացանք, որ ՔՊ-ը համամասնական ցանկի առաջին տասնյակից դուրս ես թռել, վիրավորված ես, խոցված և անտեսված, բայց կասե՞ս ուղերձդ ո՞ւմ էր ուղղված և հանուն ինչի՞, ԱԺ-ը նախագահի աթոռն ես ուզում պահե՞լ, թե՞ թուրքերին ես հուշում, որ նոր վարչապետի թեկնածու կա։ Դրա համար պետք է խոսել ավելի ուղիղ. «Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է և վե՛րջ»։ Սա կլիներ ազնիվ, բայց դու այդ իրավունքը չունես Ալեն, որովհետև սույն հեղինակային միտքը պատկանում է քո կրոնապետին»։