Ֆեյսբուքյան «Անվտանգ սնունդ» էջում քաղաքացիներից Sona Kazaryan-ը տեղադրել է Գրանդ Քենդիի բալով կոնֆետի ու դրանում հայտնաբերած բալի կորիզի լուսանկարն ու գրել. «Գրանդ Քենդի եթե չես կարող անվտանգ քաղցրավենիք արտադրել ուրեմն մի արտադրեք,գնել եմ Իջևանի խանութներից»։
Մեկ այլ քաղաքացի մեկնաբանությունների բաժնում գրել է.
«Ես սկսել եմ չօգտվել քենդիից։ Առաջ շատ էինք գնում, բայց հիմա համարյա բոլորը դժգոհ են, նախ որակը ահավորա, հետո մի քանի օր առաջ լսեցի որ պանդա կոնֆետները, որ տալիս ենք մեր բալիկներին, էնպիսի նյութերա պարունակում, որ եվրոպայում արգելվածա։ Սկսել եմ խուսափել»։

Հիշեցնենք, որ վերջրես իսկապես պարզվել էր, որ Քենդիի Պանդա կոնֆետների մեջ օգտագործվում է տիտակի երկօքսիդ՝ E171 տիտանի դիօքսիդ հավելանյութը, որը ԵՄ երկրներում արգելված է 2022 թվականից և ԵՄ արտահանվող արտադրանքի մեջ այն չկա, բայց տեղական շուկայում շարունակում են օգտագործել այդ վտանգավոր հանդիսացող հավելանյութը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: