Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը ապրիլի 2-ի ճեպազրույցում Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ իրավիճակի սրման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին։
«Հորմուզի նեղուցում նավագնացության խոչընդոտման խնդիրը բխում է Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի անօրինական ռազմական գործողություններից։ Միայն հրադադարը եւ մարտական գործողությունների դադարեցումը, Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը կկարողանան ապահովել լիակատար անվտանգություն եւ անխափան երթեւեկություն միջազգային ծովային ուղիներով։
Հակամարտության բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն իրավիճակի կայունացման եւ համաշխարհային տնտեսության եւ էներգետիկ անվտանգության վրա տարածաշրջանի ապակայունացման մասշտաբային ազդեցության կանխման ուղղությամբ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։