
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձ է կատարել Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ նշելով․ «Ամենազավեշտալին ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարությունն է, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Անամո՛թ, թշնամի երկրին համարում ես անվտանգության երաշխավո՞ր։ Մտածում եմ՝ այս հայտարարությանն ի՞նչ հետևանք կարող է վրա հասնել։ Սա, իմ որակմամբ, պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է, որը ՔՕ 418-րդ հոդվածի համաձայն՝ ծանրագույն հանցագործություն է՝ սանկցիան 15-20 տարի բանտարկություն կամ ցմահ ազատազրկում»։