Շնամարտի տեսանյութից հետո 3 անձ ձերբակալվել է․ ՆԳՆ խոսնակ

Շնամարտի տեսանյութից հետո 3 անձ ձերբակալվել է․ ՆԳՆ խոսնակ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել է տեսանյութով, թե ինչպես են մի խումբ անձինք շնամարտ կազմակերպում և ՀՀ ոստիկանությանը հորդորել է արձագանքել։ ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Radar Armena-ին հայտնել է, որ կան ձերբակալվածներ։ 

«Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 8 շներ»,- հայտնել է խոսնակը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment