Հայաստանի չորս ներկայացուցիչ անցել է Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ, հայտնում է հանրապետության մարմնամարզության ֆեդերացիան:
Արթուր Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը եզրափակիչ են որակավորվել օղակների վարժությունում՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և հինգերորդ տեղերը: Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը նժույգթափերում դուրս են եկել եզրափակիչ՝ գրավելով առաջին և չորրորդ տեղերը:
Դավթյանը նաև հաջողությամբ հաղթահարել է հենացատկի որակավորումը։
Աշխարհի գավաթի փուլը տեղի է ունենում ապրիլի 3-6-ը: Նժույգթափերում և օղակներում եզրափակիչները կկայանան ապրիլի 5-ին, իսկ հենացատկում՝ ապրիլի 6-ին:
