
«Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Իրանական դիմադրության պատասխանը՝ ենթակառուցվածքների թիրախավորմանը.
Նրանք հարվածեցին Քարաջի և Թեհրանի միջև գտնվող B1 կամրջին, որովհետև պարտվածների ու վանդալների տրամաբանությունը հենց սա է. «Եթե չհանձնվեք, ապա ապրելու իրավունք չունեք»։
Ճիշտ այնպես, ինչպես 2006 թվականին (Հեզբոլլահի դեմ 33-օրյա պատերազմում իրենց պարտության ժամանակ), երբ Իսրայելը վարելով քանդեց Լիբանանի ասֆալտապատ ճանապարհները։
Բայց նրանք չեն հասկանում. մենք այն ազգը չենք, որը ծնկի կգա բետոնի քանդման պատճառով։
Այս հողը մեր հայրական ժառանգությունն է. մենք ենք սրա վերակառուցող ճարտարապետները, և մենք ենք լինելու ագրեսորների գերեզմանը փորողները»։