Իրանի հետ կապված գործընթացը գնում է փակուղի․ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Իրանի հետ կապված գործընթացը գնում է փակուղի․ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ապրիլի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, ինչպես նաև դաշինքին վերաբերող հարցեր։

Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Իրանի հետ կապված գործընթացը գնում է դեպի աշխարհառազմավարական փակուղի և կոչ է արել միջազգային հանրությանը ակտիվացնել պատերազմը դադարեցնելու ջանքերը։

Էրդողանը, ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Թուրքիայի ՀՕՊ համակարգին, նշել է, որ այս գործընթացի ընթացքում ցուցաբերված համերաշխությունը ևս մեկ անգամ հաստատել է Դաշինքի զսպման ներուժը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շարունակում է ջանքերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Նա հույս է հայտնել, որ հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կընդունի որոշումներ, որոնք ուղղված կլինեն Դաշինքի դիմադրողականության և արդյունավետության բարձրացմանը՝ ապագա մարտահրավերների առջև։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment