Հրանտ Բագրատյանի կուսակցությունը սատարում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր ղեկավարած Ազատություն կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում է կայացրել  2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։

Հանրապետական վարչությունը նաև որոշում է կայացրել  2026թ ապրիլի 19-ին ժամը 14։00 հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար։

Leave a Comment