Մենք ՀՀ-ն դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի. Փաշինյան

Մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի։ Այս մասին ՔՊ համագումարի իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսպիսի բան անելն ամեն քաղաքական ուժի հասու չէ։ ՄԵնք անցել ենք դժոխքի միջով, մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ այսօր կանգնած ենք պատմաքաղաքական հեղափոխության շեմին։

«Մենք հեղափոխությունների կուսակցություն ենք։ Բայց մեզ թվում էր, թե 2018թ․ հեղափոխությամբ մենք մեր հեղափոխական միսիան ավարտել ենք։ 2021թ․-ին էլ էր հեղափոխություն, և դա սնուցող մայրերի իրականացրած հեղափոխությունն էր։

Մենք այսօր կանգնած ենք պատմաքաղաքական հեղափոխության շեմին՝ դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է, ՀՀ պետական շահն ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է։ Մենք այս ճանապարհի եզրագծին ենք»,- հայտարարել է Փաշինյանը։

Leave a Comment