«Ես 1 անգամ ասացի «անասուն», բոլորը զարմացան, հիմա Աժ-ում դա ամենանուրբ ու լավ բառն է». Սոս Պետրոսյան



«Մի անգամ հունից դուրս եմ եկել, յութուբում տարածվել է, երբ ասում եմ «անասուն», իսկ հիմա, որ Ազգային ժողովում եթե ասես «անասուն», ամենանուրբ ու ամենալավ բառն է: 20 տարի առաջ բոլորն ասում էին՝ «այդ ինչպես պրոֆեսոր Պետրոսյանն ասաց «անասուն»»: Հունից դուրս գալիս եմ, երբ անվճար ընդունում ենք, երեխաները գալիս են, բայց գալիս, 1 ժամ պարապում ու փախչում են: Կրկեսում չի կարող այդպես լինել: Թատրոնում կարող է լինել, օրինակ, մենք ունեցել ենք այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ավետ Ավետիսյանը և այլք, նրանք կարող էին փորձ չանել, բայց նրանց մեջ էություն կար: Ես դրա համար եմ զայրանում, երբ տեսնում եմ, որ երեխաները պարապում են ու չկա այդ շունչը, կիրքը»,- HerMine Dialog-ի շրջանակներում՝ անդրադառնալով յութուբում իր մասնակցությամբ հայտնի տեսանյութին, ասել է Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment