«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոթը հայտարարել է, որ իր թիմի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը՝ նախկինում ստացած վնասվածքի պատճառով։
«Նա չի խաղա «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղերում (ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում – Խմբ.): Մենք սպասում ենք, որ Ալիսոնը վերականգնվի մրցաշրջանի ավարտին»,- Սլոթի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Բեքերը ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 խաղ՝ բաց թողնելով 36 գոլ։ Նա 13 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նրա ներկայիս պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։