Ուկրաինայի շուկաներից մեկում ռուսական հարվածից հինգ մարդ է զոհվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այսօր առավոտյան Նիկոպոլի շուկայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել։

«Սա Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է», – ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Ռուսական կողմն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հարավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել չորս մարդ:

Leave a Comment