Իսպանացի մարզիչ Միկել Արտետան, որը ներկայումս մարզում է «Արսենալը», ճանաչվել է Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ։ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը այս մասին հայտարարել է Х սոցիալական հարթակում։
Մարտին Միկել Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» խաղացել է երեք խաղ, որոնցից երեքում հաղթանակ է տարել։ «Արսենալը» հաղթել է «Չելսիին» (2:1), «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնին» (1:0) և «Էվերթոնին» (2:0)։
Միկել Արտետայից բացի, թեկնածուների թվում էին Էդի Հաուն («Նյուքասլ»), Դեյվիդ Մոյեսը («Էվերթոն»), Ռեժիս Լե Բրիը («Սանդերլենդ») և Ֆաբիան Հյուրցելերը («Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»):
«Արսենալը» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակը՝ 31 խաղից հետո վաստակած 70 միավորով: