ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՆԻԿՈՎՍԿՈւ «ՍԱԳԱԳՈՂՈւԹՅԱՆ» ԱՎԱՐՏԸ
Ինչպես և նախատեսվում էր, վերջին երկու անհաջող ացերից հետո, երբ սկզբից ինքը՝ Նիկոլ «վավայեվիչը» այցելեց Մոսկվա համոզելու «Լադիմիր Լադիմիրիչին», որ նախկին բոլոր արտահայտումները եղել են կեղծ և հոգու խորքում նա իրեն նույնիսկ ռուս է զգում… Իսկ այդ անհաջող փորձից հետո էլ Ալեն Սիմոնյանի այցը, ով ինձ թվում է պետք է իր վրա վերցներ հակառուսականության ողջ արհավիրքի պատասխանատվությունն ու Նիկոլ Փաշինյանին ներկայացներ որպես միամիտ ու «ամլիկ» անձնավորություն…
Անմիջապես իր համար ԲԱԽՏՈՐՈՇԻՉ ընտրություններից առաջ, Փաշինյանը օգտագործեց իր կարծիքով իր վերջին շանսը՝ գնալ Մոսկվա և համոզել Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ ինքն աշխարհի «առաջին ու ամենառուսն է», հուսով, որ աջակցություն կստանա վերջինից և մի փոքր էլ սակարկելով՝ Սամվել Կարապետյանի մասով, ամեն դեպքում կստանա Ռուսաստանի աջակցությունը գալիք ընտրություններում։ Այս մասում ակտուալ է հիշել Փաշինյանի մեծ նախատիպին, ով ասում էր՝ «Պանիկովսկին ձեզ բոլորիդ կգնի և կվաճառի»։
Փաշինյանը, իր ցուցադրողական սովորության համաձայն վարվեց Ալեն Սիմոնյանի պես (երբեմն ես լուրջ մտորումների մեջ եմ ընկնում թե ով է աշխարհում «սագագողության» չեմպիոնը, Փաշինյանը, թե՞ Ալեն Սիմոնյանը)՝ ամենայն հավանականությամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի կողմից ստանալով կոշտ մերժում, Փաշինյանը հանրային մասում իրեն դրսևորեց որպես մարդ, ով ոչ թե գնացել էր խնդրելու, այլ կարողացավ կոշտ հակադրվել Պուտինին, որ «մեր փուչիկները երկնագույն են» իսկ ռուսական փուչիկները՝ խակի գույնի կիրառելով մակրոնյան հռետորաբանություն, որը վաղուց արդեն աշխարհում ոչ ոք, բացի Զելենսկիից ու Մակրոնից չի կիրառում։ Ինչպես կասեր հայտնի նախատիպը, ասելով՝ «Գնացե՛ք Կիև և հարցրեք՝ ո՞վ էր Պանիկովսկին մինչ հեղափոխությունը»։
Ի պատասխան «սագագողության» այս ավանտյուր քայլին, հարցազրույց տվեց ՌԴ Կառավարության Նախագահի Տեղակալ Օվերչուկը, (խնդրում եմ ուշադիր լինել թե ով է եղել մեսիջը հասցնողը ի պաշտոնե, նույնիսկ ոչ թե կառավարության նախագահը, այլ տեղակալը, իսկ ռուսներ շատ կարևորում են այդ պայմանականությունները)։ Այս հարցազրույցը հենց հաստատում է իմ վերն ասվածը, որ Պուտին-Փաշինյան հանդիպման առաջին՝ փակ մասը, բոլորովին չի ունեցել, կամ ուղիղ հակառակն է եղել այն հռետորաբանության, ինչը այնուհետև, բաց մասում, ներկայացվեց հանրությանը։
Բնականաբար «showman» Փաշինյանը, հասկանալով, որ իր այցը եթե ոչ բացասական, գոնե զրոյական ազդեցություն ունեցավ, որոշել էր «վերջին խոսք» ասելով հաճոյանալ քայքայված արևմուտքին, ով իր խնդիրներն այսօր դժվարանում է լուծել, և իհարկե, ներքին լսարանի վրա թողնել «Առնոլդ Շվարցենեգերի» տպավորությունը։ Ինչին ՌԴ կառավարությունը ուղղակի պատասխանեց, «плевком в душу», ինչի արդյունքում «աշխարհաքաղաքական Պանիկովսկու» հորինած այն առասպելը, որ իր այցը արդյունավետ էր և գործընկերային, հավասարացվեց հողի։
Ռուսաստանը, մեզ ուղիղ հաղորդում տվեց, որ ապագա ընտրություններում փաշինյանական մոտեցումը կբերի ուղղակի Հայաստանի կործանման։ Ոչ, իհարկե նման բան չասվեց, բայց այս, նախնական փուլում միանշանակորեն ասվեց՝
– գազի գնի ԱՆՆԱԽԱԴԵՊ թանկացման մասին
– Ռուսաստանում աշխատող բիզնեսմենների նկատմամբ կիրառվելիք համապատասխան վերաբերմունքի մասին
– Ռուսաստանում աշխատող (խոպան) և իրենց տները պահող ամենատարբեր մասնագիտությունների մարդկանց նկատմամբ կիրառվելիք համապատասխան վերաբերմունքի մասին
– Եվրասիական տնտեսական միությունից անհապաղ դուրս գալու մասին, ինչի արդյունքում վտանգի տակ կդրվեն այսօր համարյա բոլոր արտահանումները (հիշեք խնդրում եմ, թե ինչ է լինում երբ Լարսը փակվում է) և ներմուծումները
– Ռուսաստանում ապրող և աշխատող 3 000 000 հայերի նկատմամբ կտրուկ վերաբերմունքի փոփոխության մասին (եթե կա մարդ, ով այդպես չի կարծում խնդրում եմ հիշեք 2019 թվականի ռուս-վրացական հարաբերությունները, որոնք մեզ համար «ծաղիկներ են դեռ լինելու»), որոնց մեծ մասը, մեծ հավանականությամբ, ստիպված կլինի լքել ՌԴ-ն
Ես այս շարքը կարող եմ շարունակել, սակայն ուզում եմ ինքներդ մի փոքր Ձեր երևակայությանը զոռ տաք ու ընդունելով արդեն այն փաստը, որ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈւՄ Է, թե մենք ՌԴ-ի հետ ունենք այսօր գործընկերային հարաբերություններ ու ելնելով այն անհերքելի փաստից, որ այսօր ՌԴ-ի հետ ունենք արդեն ձևավորվող ու հստակ ուրվագծվող թշնամական հարաբերություններ, որոնք այս պահին չեն զարգանում միայն այն պատճառով, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, համարելով, որ Փաշինյանը չի ներկայացնում ժողովրդին, իսկ հայ ժողովուրդը դրական ու բարեկամական վերաբերմունք ունի ռուս ժողովրդի նկատմամբ։
Գալիք ընտրություններում Փաշինյանի ընտրվելը (իհարկե ես դա համարում եմ անհավանական) կնշանակի, որ հայ ժողովուրդը իրոք ատելություն ունի ռուս ժողովրդի, ՌԴ-ի և ամեն ռուսականի նկատմամբ և ընտրել է ռուսատյացությունն ու ռուսաֆոբիան։ Կարծում եմ ես չէ, որ պետք է Ձեզ ներկայացնեմ դրա հետևանքները…
Իսկ բոլոր նրանց համար, ովքեր հիմա Արամ Սարգսյանի պես «տաք միզում են», թե ՆԱՏՈ… Եվրոմիություն… Ուզում եմ հիշեցնեմ երկու փաստ՝
1. Ինչից սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը, երբ ՆԱՏՈ-ի զորքերը պետք է մոտենային ՌԴ սահմաններին… Եվ ինչով է այն ավարտվում…
2. Ինչից սկսեց ռուս-վրացական պատերազմը և ինչով այն ավարտվեց…
Ի միջի այլոց սա միակ կամ մենահիմնավոր պատճառը չէ, որի համար պետք է Փաշինյանին չընտրել, մերժել, չթողնել փախչի ու ենթարկել իրավական ու պատմական պատասխանատվության։ Պատճառները շատ-շատ են, ուղղակի վերջին իրադարձությունները հայ-ռուսական հանդիպման հետ էին կապված, և ես փորձեցի գեոքաղաքական տեսանկյունից ցուցադրել այդ կենտրոններից մեկի հստակ բացասական վերաբերմունքը այս իշխանությանը։
Հուսամ հասկացաք արդեն, որ ԱՄՆ միլիարդավոր դոլլարների ներդրումները, Թրամպի ուղին, խաղաղության «երաշխավորությունները» այնքան առասպելային են ու զրոյական նշանակություն ունեն, որ նույնիսկ օրթոդոքս թուրքամետները ՔՊ-ից են ասում, որ դե իրատեսական չի Թրամպի ուղին… Ու ոչ ոք չի հարցնում բա ինչի էիք խաբում… Միգուցե որովհետև «սագագողությունն» ու խաբեբայությունը դա այն միակ բանն է, որում դուք արհեստավարժ եք։
Եվ որպես վերջաբան ուզում եմ հիշենք, որ ՆՐԱՆ թաղեցին «բնական փոսի մեջ» ու լուցկու բռնկումների տակ մեծ կոմբինատորը քարի վրա, աղյուսի կտորով գրեց՝ «Այստեղ հանգչում է Միխայիլ Սամուէլեվիչը Պանիկովսկին՝ մարդ առանց անձնագրի»։
P.S. «Հուղարկավորությունը» նշանակված է 2026 թվականի հունիսի 7-ին։ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԿԱՅՈւԹՅՈւՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է։
#Գլուխը_միայն_ուտելու_համար_չի
Միհրդատ Մադաթյան, հոգեբան