Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը՝ նետվել օգնելու․ Երկուսն էլ ջրահեղձ են եղել

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը՝ նետվել օգնելու․ Երկուսն էլ ջրահեղձ են եղել

4 ապրիլի 2026 – 13:29 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբերը, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկը, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները, ինչպես նաև ոստիկանները։

Փրկարարական գործողությունների ընթացքում ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել է և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները։

Leave a Comment