«Չենք մասնակցում ընտրություններին, որ էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը»․ Սերժ Սարգսյան

«Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Անցած տարիները ի լրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին:

«Եվ վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը»,- նշել է նա։

Leave a Comment