Իտալիայի վարչապետ Մելոնին կայցելի Պարսից ծոցի երկրներ՝ նավթի մատակարարման հարցերը քննարկելու համար

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ շաբաթավերջին Պարսից ծոցի մի քանի արաբական երկրներ կատարելիք այցի ընթացքում կքննարկի իտալացի սպառողներին նավթի մատակարարման հարցը։

«Իմ այցը մեր բարեկամ երկրների հետ համերաշխության ժեստ է։ Իհարկե, իմ նպատակը կլինի նաև ապահովել, որ Իտալիան ունենա իրեն անհրաժեշտ էներգիան», – նրա խոսքերն է մեջբերում Corriere della Sera թերթը։

Մելոնին հիշեցրել է, որ նախկինում այցելել է Ալժիր, որտեղ քննարկել է Իտալիա գազի մատակարարումները։

«Հիմա ես այցելում եմ Պարսից ծոց՝ առաջին հերթին նավթի մասին քննարկումների համար», – հավելել է Իտալիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում նա ուշադրություն կդարձնի նաև Հորմուզի նեղուցի փակման հարցին՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի զինված հակամարտության պատճառով։

Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մելոնին Սաուդյան Արաբիա է ժամանել ուրբաթ երեկոյան: Շաբաթ օրը նա բանակցություններ է վարելու Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ, ինչպես նաև այցելելու է ԱՄԷ և Կատար:

Leave a Comment