Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացիների և ռուսական 42 ընկերությունների նկատմամբ։
Փաստաթղթերի հավելվածներում ներառված են Մոսկվայի, Ղրիմի, Թաթարստանի և Ռուսաստանի այլ շրջանների ընկերություններ։
Կիևի կողմից կիրառվող պատժամիջոցները ավանդաբար ներառում են Ուկրաինայում ակտիվների սառեցում, լիցենզիաների և պաշտոնական այցերի չեղարկում, մտավոր սեփականության փոխանցման արգելք, առևտրային համաձայնագրերի, մշակութային փոխանակման, գիտական համագործակցության դադարեցում և Ուկրաինայի բոլոր պետական պարգևներից զրկում։