Նետվել է ընկերոջը փրկելու նպատակով․ Երևանի ջրամբարներից մեկում 2 քաղաքացու դի է հայտնաբերվել․ ՆԳՆ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 05։49-ին, Հայաստանի ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Գերատեսչությանը հայտնել են, որ քաղաքացիներից մեկն ընկել է ջրամբարը, իսկ ընկերը նետվել է՝ օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները։ Ոստիկանությունը նույնպես ապահովել է համապատասխան հսկողություն։

Նշվում է, որ ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել երկու քաղաքացիների դիերը։ Մահացածները տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղաները ջրահեղձ են եղել Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Leave a Comment