Ճապոնիայի հիվանդանոցներից մեկում հայտնաբերվել է բռնության հետքերով Իրանի քաղաքացու դիակ

Kyodo-ն հաղորդում է, որ Ճապոնիայի Այչի նահանգի հիվանդանոցներից մեկում հայտնաբերվել է բռնության հետքերով Իրանի քաղաքացու դիակ։

Ճապոնական լրատվամիջոցների տվյալներով՝ մահացածը 41-ամյա Ալիրեզա Շահմորադին էր։

Նրա հասցեն և մասնագիտությունը անհայտ են։

Դիահերձումը բացահայտել է բազմաթիվ վերքեր և ենթամաշկային արյունազեղումներ նրա ամբողջ մարմնում, ինչը քննիչներին հիմք է տվել ենթադրելու, որ նա հարձակման է ենթարկվել։

Leave a Comment