Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ հայրը երբևէ չի զբաղվել իր պայմանագրերի և աշխատավարձի հարցերով՝ անկախ նրանից, թե որ ակումբում է հանդես եկել։
«Ծնողներս պարզապես պահպանում էին իրենց երեխայի երազանքը՝ դառնալ մեծ ֆուտբոլիստ: Նրանք ինձ պաշտպանում էին այնպես, ինչպես կաներ ցանկացած ծնող։ Հայրս ֆուտբոլի մեծ երկրպագու է, և սկզբում բոլորը կարծում էին, թե հենց նա է ղեկավարում ամեն ինչ: Իրականում հայրս երբեք չի տեսել իմ պայմանագրերից և ոչ մեկը։ Եթե նա զբաղվեր դրանով, ինձ կվճարեին իմ նախկին աշխատավարձը»,-ծիծաղով նշել է Մբապեն։
«Այդ ամենով զբաղվում են իրավաբանները: Ժամանակի ընթացքում կարողացա շրջապատել ինձ այդ հարցերում կոմպետենտ մասնագետներով։ Սակայն ծնողներս մնում են այն մարդիկ, որոնց հետ ես կարող եմ խորհրդակցել ցանկացած հարցի շուրջ: Մայրս իրադարձությունների կենտրոնում է և իր վրա է վերցնում բոլոր հարվածները, բայց նա երբեք որևէ որոշում չի կայացնում առանց իմ համաձայնության: Այդ իսկ պատճառով ինձ ծիծաղեցնում է, երբ մարդիկ խոսում են ինչ-որ «Մբապեի կլանի» կամ «գործակալների» մասին. նրանք գործակալներ չեն»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The Bridge-ը։