Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. դեսպան



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանը անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանմամբ, զարգացմամբ և խորացմամբ, Հայաստանը մենք դիտարկում ենք որպես եղբայրական երկիր, իսկ հայ ժողովրդդին՝ որպես եղբայրական ժողովուրդ։ Այս մասին 24news պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հետևաբար, մենք անհրաժեշտ ենք համարում անկեղծորեն, սակայն կառուցողական կերպով խոսել խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն իրականում»,- նշել է դեսպանը։

Ըստ նրա՝ ամենաբարձր մակարդակով տեղի է ունեցել վստահության վրա հիմնված երկխոսություն։

«Ինչպե՞ս, եթե ոչ այս մակարդակում պետք է քննարկել զգայուն, խնդրահարույց հարցեր»,- հավելել է Կոպիրկինը։

Դեսպանը նշել է, որ այս տարի քննարկվում է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի և Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի անցկացման հարցը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment