«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի կարծիքն այժմ էական ազդեցություն ունի ակումբի տրանսֆերային քաղաքականության և կազմի վերաբերյալ որոշումների վրա։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Յամալը խնդրել է կասեցնել իր մտերիմ ընկերոջ Ալեխանդրո Բալդեի հնարավոր վաճառքը։ Բալդեն դժվար մրցաշրջան է անցկացնում․ վնասվածքները, անկայուն խաղն ու քննադատությունը նրան դարձրել էին տրանսֆերի հավանական թեկնածու։
Ակումբի ղեկավարությունը և մարզական տնօրեն Դեկուն ընդառաջել են Յամալին։ Նշվում է, որ ժամանակին նմանատիպ ազդեցություն ուներ նաև Մեսսին, որը նույնպես նպաստում էր մտերիմ խաղընկերների՝ թիմում մնալուն։
Այսպիսով, Բալդեն մնում է «Բարսելոնայում» և Ֆլիկի գլխավորությամբ կշարունակի պայքարել ձախ պաշտպանի դիրքում իր տեղի համար։