Կվերակառուցվի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան, 2-ը կմիավորվեն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կվերակառուցվի շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել մոտ մեկ ամսից։ Վերակառուցման ընթացքում պոլիկլինիկան ժամանակավորապես կգործի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում, որը հիվանդանոցների օպտիմալացումից հետո չէր օգտագործվում։

Միաժամանակ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, նախատեսվում է պոլիկլինիկաների օպտիմալացում։ Մասնավորապես, «Բեռլին» պոլիկլինիկան և թիվ 1 պոլիկլինիկան կարող են միավորվել և տեղափոխվել թիվ 2 պոլիկլինիկայի շենք։ Հավելենք, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1936 թվականին։

Այստեղ վերջին խոշոր վերանորոգումը կատարվել է 1993-ին, որից հետո իրականացվել են միայն մասնակի և կոսմետիկ աշխատանքներ։

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ մարզի պոլիկլինիկաների զգալի մասը շարունակում է գործել ոչ բարվոք պայմաններում՝ հնամաշ շենքերով և սահմանափակ հնարավորություններով, ինչն առավել ակնհայտ է դարձնում ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment