ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը. Ոսկանյան

«Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը, ըստ որի՝ մասնավորապես, Պարսից ծոցի երկրները իրավունք կստանային նաև ուժի կիրառությամբ բացել Հորմուզի նեղուցը»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով.

Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն անսպասելի չէր, սակայն «տարօրինակ» էր Ֆրանսիայի մոտեցումը։

Ամեն ինչ պարզ է դառնում, սակայն, եթե հաշվի առնենք, որ այսօր Իրանի թույլտվությամբ Հորմուզի նեղուցով անցել է նավթով բեռնված ֆրանսիական նավը։

Թե ինչպես է Իրանը չեզոքացնում Հորմուզի նեղուցի հարցով իր դեմ կոալիցիայի ստեղծման ջանքերը, գրել էի երեկ, իսկ այսօր ականատեսը եղանք դրա հերթական օրինակին։

Leave a Comment