Իսակովի պողոտայում խոշոր վթար է եղել. 5 վիրավոր կա

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են «Nissan X-Trail», «Ford» և մեկ այլ «Nissan» մակնիշի ավտոմեքենաները․

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ևս մի քանի քաղաքացիներ դեպքի վայրում օպերատիվորեն ժամանած 103 շտապօգնության բժիշկների կողմից ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment