Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը քննարկում է Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման հարցում գործընկերներին աջակցելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է ներգրավվել գործընթացում՝ հիմնվելով Սև ծովում հացահատիկային միջանցքի վերագործարկման փորձի վրա։
Զելենսկին նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն նեղուցի գործունեության վերականգնմանը, այլև դրա անվտանգության ապահովմանը։ Այդ նպատակով կարող են կիրառվել տարբեր միջոցներ, այդ թվում՝ անօդաչու սարքեր, ռազմածովային ուղեկցող ուժեր և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։
Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է իր ներդրումն ունենալ նման նախաձեռնությունում, սակայն այս պահին համապատասխան պաշտոնական դիմում չի ստացվել։