ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հասնելու ջանքերը փակուղի են մտել․ WSJ – armeniatoday.am

Մերձավոր Արևելքում ճգնաժամը կարգավորելու միջնորդների ջանքերը փակուղի են մտել, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

Անցյալ շաբաթ Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը Իսլամաբադում քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը դադարեցնելու հնարավոր ուղիները: Հանդիպումից հետո Պակիստանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներին խաղաղության բանակցությունների համար հյուրընկալելու իր պատրաստակամության մասին:

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հասնելու տարածաշրջանային երկրների՝ Պակիստանի գլխավորությամբ, ջանքերի ներկայիս փուլը փակուղի է մտել», – գրում է WSJ-ն՝ հղում անելով միջնորդներին։

Հաղորդվում է, որ իրանցի պաշտոնյաներն առաջիկա օրերին չեն հանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ Իսլամաբադում։

Հրատարակության տվյալներով՝ Թուրքիան և Եգիպտոսը քննարկում են բանակցությունների այլ վայրեր, այդ թվում՝ Դոհան կամ Ստամբուլը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ:  Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին:

Leave a Comment