Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Գենադի Կրասնիկովը հայտարարել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում ռոբոտատեխնիկան կարող է հասնել այնպիսի մակարդակի, երբ ռոբոտների թիմը կհաղթի ֆուտբոլի ազգային հավաքականին։
Նրա խոսքով՝ աշխարհում արդեն երկար տարիներ գոյություն ունի արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի զարգացման հատուկ «ճանապարհային քարտեզ»։
Կրասնիկովը նշել է, որ այդ փաստաթուղթը գործում է մոտ տասը տարի, և դրա շնորհիվ գիտնականները մոտավորապես պատկերացնում են, թե որ տարիներին ինչ խնդիրներ կարող են լուծվել ռոբոտատեխնիկայի ոլորտում։
Նրա գնահատմամբ՝ եթե տեխնոլոգիական զարգացումը շարունակվի նույն արագությամբ, ապա 2030-ականների վերջում հնարավոր է, որ ռոբոտների հավաքական թիմը կարողանա հաղթել ֆուտբոլի ազգային հավաքականին։
