Հրադադար հաստատելու փորձերը փակուղի են մտել. The Wall Street Journal



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատման համար Պակիստանի գլխավորած տարածաշրջանային ջանքերը ներկա փուլում փակուղի են մտել, հայտնել են միջնորդները, գրում է The Wall Street Journal-ը։

Իրանը միջնորդներին պաշտոնապես հայտարարել է, որ չի ցանկանում առաջիկա օրերին  Իսլամաբադում հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ։

Թեհրանը հավելել է, որ ԱՄՆ պահանջներն անընդունելի են, պարզաբանել են միջնորդները:

Ըստ տեղեկությունների՝ Թուրքիան և Եգիպտոսը փակուղուց դուրս գալու ելք են փնտրում և քննարկում են բանակցությունների այլընտրանքային վայրեր, մասնավորապես՝ Կատարը կամ Ստամբուլը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment