
Բրազիլիայում ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի, ինչի հետևանքով պայթյուն և հրդեհ է բռնկվել։
Օդաչուն և ինքնաթիռում գտնվող երեք ուղևորները զոհվել են։ Վթարի կադրերը հրապարակվել են առցանց։
Վթարի պատճառը հետաքննվում է։ Ականատեսները հայտնում են, որ ինքնաթիռը թռչում էր շատ ցածր բարձրության վրա։