Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը հրաժարական է ներկայացրել ու միացել «Ուժեղ Հայաստանին»




Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Ես՝ Մհեր Հայկի Աղամյանս, որոշում եմ կայացրել հրաժարականի դիմում ներկայացնել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, որպեսզի միանամ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին։

Վստահ եմ, հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, միասին կերտելու ենք ուժեղ Հայաստան։

Աստված պահապան բոլորիս»,- հայտնել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment