«Ռեալի» չորս ֆուտբոլիստ՝ Լա լիգայի ամենաբարձր վարձատրվողների թոփ-5-ում է

Ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը հրապարակել է իսպանական Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը։

Աղյուսակը գլխավորում են Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը, ովքեր ամսական վաստակում են 2,67 միլիոն եվրո։ Ուշագրավ է, որ ցանկի լավագույն հնգյակում 4-ը ներկայացնում են «Ռեալը»։

Իսպանիայի առաջնության ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների թոփ-5-ն ունի հետևյալ տեսքը․ (Բելինգhեմն ու Օբլակը կիսում են 5-րդ հորիզոնականը).

1-2.Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 2,67 մլն եվրո ամսական

1-2.Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 2,67 մլն եվրո ամսական

3.Դավիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ») – 1,88 մլն եվրո ամսական

4.Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա») – 1,73 մլն եվրո ամսական

5.Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 1,67 մլն եվրո ամսական

Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») – 1,67 մլն եվրո ամսական

Leave a Comment