«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռացվել է առաջիկա երկու հանդիպումներից «Ռեալի» մասին հայտարարությունից հետո



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենիորը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռացվել է առաջիկա երկու հանդիպումներից։ Ավելի վաղ արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ պատրաստ է դիտարկել կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելու տարբերակը։

«Էնցոն բաց կթողնի վաղվա խաղը (Անգլիայի Գավաթի շրջանակում կայանալիք «Պորտ Վեյլի» դեմ հանդիպումը) և հաջորդ կիրակի նախատեսված «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունը։ Նա հատել է թույլատրելիի սահմանը՝ հաշվի առնելով մեր ակումբային մշակույթն ու այն, ինչ մենք ցանկանում ենք կառուցել այստեղ»,- Ռոսենիորի խոսքերն է մեջբերում Mirror պարբերականը։

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը «ազնվականների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment