ԱՄՆ վարչակազմը հաստատել է Իրանի օդային տարածքում ամերիկյան մարտական ինքնաթիռի խոցվելու վերաբերյալ տեղեկությունը։ Դեպքը տեղի է ունեցել շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին, և արդեն սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ՝ անձնակազմին հայտնաբերելու նպատակով։
The New York Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ և Իսրայելի պաշտոնական աղբյուրներին հղումով, ամերիկյան զինվորականները փորձում են հնարավորինս արագ գտնել օդաչուներին՝ նախքան նրանց կհասնեն իրանական ուժերը։ The Washington Post-ը ևս հայտնում է, որ շարունակվում են անձնակազմի երկու անդամների որոնումները։
Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ օդաչուներից մեկը կարող է փրկված լինել, սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Իրանական աղբյուրները հաղորդում են, որ տարածաշրջանում նկատվել են ամերիկյան ուղղաթիռներ՝ ցածր բարձրության վրա իրականացվող որոնողափրկարարական գործողությունների շրջանակում։ Տարածված տեսանյութերում երևում է նաև, թե ինչպես են տեղացի բնակիչները կրակ բացում այդ ուղղաթիռների ուղղությամբ։
Սա առաջին դեպքն է, երբ Սպիտակ տունը պաշտոնապես հաստատում է ամերիկյան մարտական ինքնաթիռի կորուստը փետրվարի վերջից սկսված ԱՄՆ–Իրան հակամարտության ընթացքում։
Iranian media has posted what appears to be debris from a USAF F-15E Strike Eagle, reportedly downed earlier today.
Seen here, the remains of a vertical stabilizer. pic.twitter.com/FGD8jrmM4p
— OSINTtechnical (@Osinttechnical) April 3, 2026