Որոշ Մերձավոր Արևելքի երկրներ կարող են մեղսակից լինել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հրապարակելով Իսլամական Հանրապետությունում խփված անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարներ, որոնք, նրա պնդմամբ, չեն պատկանում ԱՄՆ-ին կամ Իսրայելին։
«Մեր զինված ուժերը խփել են այս անօդաչու թռչող սարքը Շիրազ քաղաքի վրա», – ընդգծել է Բաղային։ «Սա կարող է դառնալ տարածաշրջանի որոշ երկրների ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային և Իրանի դեմ ռազմական հանցագործություններին ներգրավվածության և իրական մեղսակցության ևս մեկ անհերքելի ապացույց», – հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարության մեջ։ Նա նաև պարզաբանումներ է պահանջել «երկու երկրներից մեկից», որոնք, ըստ նրա, օգտագործում են այս տեսակի անօդաչու թռչող սարք։