Ներկայացնում ենք 10 սննդամթերք, որոնք ամենաշատն են թանկացել 2026 թվականի մարտին՝ 2025 թվականի մարտի համեմատ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ.-ի մարտին 2025 թ.-ի մարտի համեմատ աճել են 7,8%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 1,8%-ով։
Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք ամենաշատն են թանկացել 2026 թվականի մարտին՝ 2025 թվականի մարտի համեմատ.
-Ձու (+ 30,1%)
-Կակաո (+ 28,3%)
-Տավարի միս (+ 15,1%)
-Ոչխարի միս (+ 13,8%)
-Խոզի միս (+ 12%)
-Շոկոլադ (+ 10,1%)
-Հնդկաձավար (+ 10,1%)
-Ծխախոտային արտադրանք (+ 9,7%)
-Արևածաղկի բուսական յուղ (+ 9,5%)
-Մակարոնեղեն (+ 9,4%)
Գնանկում է գրանցվել բրնձի (- 2,6%), ոսպի (- 1,6%) և լոբու (- 0,1%) պարագայում։
Սննդամթերքի գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներ կարելի է ստանալ հետևյալ հղումով: