ФСБ-ն ստիպում է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացողներին ընտրակաշառք տան. 100 հազար ռուբլի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ФСБ-ն ստիպում է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացողներին ընտրակաշառք տան. 100 հազար ռուբլի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Զրույցի այսօրվա հյուրն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Մենք մարտ ամսվա սկզբից արդեն ընդլայնված երկարաժամկետ դիտորդություն ենք իրականացնում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Հետևում ենք գործընթացներին, հետևում ենք քարոզարշավին, որը, այո՛, ընթանում է, և, այո՛, նորմալ է, որ ընթանում է: Մայիսի 8-ից սկսվելու է արդեն Ընտրական օրենսգրքով կանոնակարգված նախընտրական քարոզչությունը, որի ժամանակ խաղի կանոնները շատ ավելի հստակ են սահմանված: Կուսակցություններն ունենալու են անվճար եթերաժամանակ: Հիմա դա ավելի քիչ է կանոնակարգված, բայց ապօրինի չէ. ապօրինի է միայն քվեարկության օրը և քվեարկությանը նախորդող օրը, իսկ մնացած ժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն օրինական է»,- ասել է նա:

Իոաննիսյանի կարծիքով՝ իրենց արձանագրած խնդիրները վերաբերում են ընտրողների վրա ապօրինի ազդեցության դրսևորումներին.

«Ընդ որում՝ այդ դրսևորումները մենք տեսնում ենք թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Ունենք նաև ընտրակաշառքի վերաբերյալ արժանահավատ ահազանգեր, ընդ որում՝ այդպիսի ահազանգեր ստացել ենք Երևանից և հանրապետության, թերևս, բոլոր մարզերից: Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումն Արմավիրի մարզում մեզ համար ամենևին զարմանալի չէր, քանի որ այն համապատասխանում էր մեր ունեցած տեղեկություններին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment