Պուտինը և Էրդողանը քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը – armeniatoday.am

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Պարսից ծոցում սրվող իրավիճակը։

«Նշվել է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում», – հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Առաջնորդներն նշել են Մերձավոր Արևելքում արագ հրադադարի և բոլոր կողմերի շահերը հաշվի առնող համաձայնագրերի մշակման անհրաժեշտությունը։

Պուտինը և Էրդողանը նաև ընդգծել են Սև ծովում անվտանգությունն ապահովելու համար համակարգված միջոցառումների կարևորությունը՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի կողմից գազի փոխադրման ենթակառուցվածքները և առևտրային նավերը թիրախավորելու փորձերը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին նպաստելու պատրաստակամության համար:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ:  Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին:

Leave a Comment