Եթե իրանցիներին հաջողվի գտնել և գերեվարել կործանված ինքնաթիռի օդաչուին, ապա դա կդառնա այս պատերազմում լարվածության նոր փուլի առիթ․ Վարդան Ոսկանյան



Ամերիկյան առայժմ ոչ պաշտոնական աղբյուրներն աստիճանաբար սկսում են հաստատել այսօր առավոտյան Իրանից տարածված այն տեղեկատվությունը, որ այդ երկրի ԶՈւ-երի ՀՕՊ-ը Իրանի երկնքում խոցել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ, որը կործանվել է, և այժմ ընթանում են դրա օդաչուին գտնելու գործողություններ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ Իրանն, իբր, այլևս ՀՕՊ համակարգ չունի, մինչդեռ պարզվում է, որ այն ոչ միայն գոյություն ունի, այլ նաև, ըստ իրանական տեղեկատվության, կարողանում է խոցել F35 մակնիշի աշխարհի ամենաանտեսանելի ինքնաթիռներից մեկը։

Եթե իրանցիներին հաջողվի գտնել և գերեվարել կործանված ինքնաթիռի օդաչուին, ապա դա կդառնա այս պատերազմում լարվածության նոր փուլի առիթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment