Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Նաիրի ԲԿ։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ Դավիթը 2 օրվա ընթացքում 3 անգամ ուշաթափվել է։
Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող 18-ամյա դպրոցական Դավիթը Արմավիր ՔԿՀ-ից այսօր տեղափոխվել էր Աբովյան ՔԿՀ, իբր որպեսզի նրա կրթություն ստանալու իրավունքն ապահովվեր, սակայն տղայի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են Աբովյան ԲԿ, այնտեղից էլ՝ Երևանի Նաիրի ԲԿ։