«Էդ ձեր ուժեղ օլիգարխը ինչի՞ երբեք իր բերանով չի խոսում, բոլորով ընկել եք եթերներում, սոցցանցերում` հոպարն ուժեղ ա, պապան ուժեղ ա` հեսա գալիսա, տեսեք ինչ ա անում»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Բա ձեր ուժեղը ինչի՞ իրա բերանով չի խոսում: Քննչական կոմիտեն երևի մի ութ անգամ հայտարարեց, որ ոչ մի արգելք չկա իր հրապարակային խոսքի վրա: Բա ինչի՞ չի խոսում, կարողա՞ որովհետև կիսագրագետա»,- ասել է Ռուբինյանը: