Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկա է գտնվել «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը: Մշակութային այս նախագիծը նվիրված էր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը արվեստի միջոցով, խթանել ներառականությունը Հայաստանում:
