
Միանգամից երևում է, որ հայտարարություններ անելիս Արուսը չի ցանկանում հաշվի նստել այն իրականության հետ, որը տրամագծորեն հակառակի մասին է փաստում:
Եթե խոսենք կոնկրետ Սերժ Սարգսյանի օրոք վարված արտաքին քաղաքակնության մասին, ապա պետք է արձանագրենք, որ 2008-18թթ.-ն այդ առումով էտալոնային են եղել. կոմպլեմենտար քաղաքականության շնորհիվ Սարգսյանին հաջողվել էր մի կողմից՝ ունենալ ՌԴ-ի հետ փոխվստահելի, ամուր դաշնակցային հարաբերութուններ, մյուս կողմից՝ չվերածվել ասենք Բելառուսի. ամենացայտուն փաստը, որը հերքում է Արուսի պնդումը, 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամ երկիրը, որը նման փաստաթուղթ ստորագրեց Եվրամիության հետ։ Բացի սա նոր որակի բարձրացվեցին ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները՝ չնայած ՀԱՊԿ անդամակցությանը. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում այն ժամանակ Հայստանը շատ ավելի հարգված ու ծանրակշիռ գործընկեր էր համարվում, քան այսօր և այլն:
Շնորհիվ նման քաղաքականության էր, որ ամրապնդվում էր Հայաստանի անկախությունը, անձեռնմխելի էր դառոնւմ Արցախի անվտանգությունը, իսկ Իլհամը փակ դռների հետևում ստիպված էր լինում դիմագրավել միջազգային ճնշմանը:
Ի՞նչ արեց Նիկոլը: Այսպես կոչված ինքնիշխանության անվան տակ հիմնահատակ փլուզեց Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, ինչի պատճառով ոչ միայն Արցախը հայաթափվեց, այլև ունեցանք ՀՀ սուվերեն տարածքների կորուստ: Միաժամանակ տնտեսապես անհամեմատ խորացավ կախվածությունը ՌԴ-ից, և Հայաստանը դարձավ ուղղակի մի տարածք՝ փաստացի զուրկ պետականությունից:
Ահա այս իրականության պայմաններում է, որ արուսները խոսում են խաղաղությունից այն էլ մի դեպքում, երբ այն ընդամենը Հայաստանին պարտադրված ոչ վերջնական կապիտուլյացիայի հետևանք է, որը, սակայն, վերանայվելու է Նիկոլի վերարտադրվելու գործը գլուխ բերելուց հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: